Հիշելով թումանյանական ստեղծագործություններն ու դրանցից մեջբերումներ կատարելով՝ ՔՊ-ական Կոնջորյան Հայկոն փորձել է համոզել, թե ԱՄՆ-ի հետ կնքված վերջին փաստաթուղթը՝ Ռազմավարական գործընկեության մասին, Հայաստանին դուրս է բերել տիրոջ ու ծառայի ալգորիթմից՝ հերքելով այն բոլոր հիպոթետիկ վտանգները, որոնք կարող են բխել այդ փաստաթղթից:

Հայկոն չափից դուրս լավատես է, իսկ ավելի ճիշտ՝ ոչ իրատես. ցանկացած գերտերության հետ կնքված կամ կնքվելիք փատաթուղթ այսպես թե այնպես Հայաստանը դուրս չի բերում տիրոջ ու ծառայի ալգորիթմից, այլ ընդամենը տիրոջ փոփոխության է հանգեցնում, քանի որ ցանկացած դեպքում մեծ երկիրը կամ գերտերությունը փոքրի հետ հարաբերություներում սեփական շահերն է սպասարկում ու շատ հաճախ, ցավոք, ի վնաս այդ փոքր երկրի, եթե առաջանում է ընտրության հնարավորություն:

Փայլուն օրինակ են ՌԴ-ՀՀ հարաբերությունները վերջին տարիների կոնտքերստում: Ի՞նչ եղավ վերջում, տեսանելի է բոլորին՝ Ադրբեջանում Արցախի առջնորդներին են այսօր դատում: Հայկոն ունի՞ երաշխիք, որ ԱՄՆ-ի հետ «սիրո պատմությունը» մի ինչ-որ պահի նման ողբերգական ավարտի չի հանգեցնի ասենք այն ժամանակ, երբ Վաշինգտոնը որոշի Իրանին հարվածել, թե՞ ինչ-որ մեկին թվում է, թե անգլոսաքսերը քնում-արթնանում են հայ ժողովրդին ծառայի կարգավիճակից դուրս բերելու մասին տքերով մի դեպքում, երբ բոլորին է տեսանելի, թե ինչ է Մերձավոր Արևելքում կատարվում:

Մյուս կողմից՝ հարցը, թե ինչպիսի ազդեցություն կուենա այդ փաստաթղթի կնքումը, մեծապես կախված է նաև ՀՀ իշխանություններից: Վերջիվերջո քաղաքականութունը հնարավորինի արվեստ է, բայց եթե երկրիդ ղեկավարն ընդամենը ՔՊ-ականների շեֆ Նիկոլն է, ապա շատ մեծ է շանսը, որ ոչ մի էական օգուտ հայկական կողը դրանից չի քաղի. քաղողը կարող է դառալ Թուրքիան:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել