
Աննայի ուղեղը չափից դուրս պրիմիտիվ է. կարծել, թե ստատուսներ գրելով կամ այստեղ-այնտեղ զբոսնելով հնարավոր կլինի շղարշել սեփական կյանքի ու կենցաղի իրական բովանդակությունը, կարող է միայն «դուռչկա» մեկը: Ո՞վ չի հասկանում, որ ասենք օֆշորներում միլիարդներ թաքցնելը կամ զարգացած երկրներում անհամար քանակությամբ անշարժ գույք ու բիզնես ձեռք բերելը այլ մարդկանց միջոցով է արվում, Աննան ստիպված չի լինում ամեն մի գործարքի համար օրումեջ մեկնել համապատասխան վայր կամ ասենք անձամբ բրոկեր վարձել՝ Արևմտյան երկրներում ապարանքներ ձեռք բերելու համար: Դրանով զբաղվող վստահելի մարդիկ կան: Աննան կարող է տարին մեկ-երկուանգամ դուսր գալ վոյի ու անհրաժեշտ հարցերը լուծել, իսկ հանրությանը բոլորովին այլ բան ներկայացնել՝ պաշտոնական լրահոսի մեջ տեղավորվող:
Մյուս կողմից՝ եթե Աննային թվում է, թե ներկայումս հայ հանրությանը հուզող թիվ մեկ հարցն իր բիզնեսներն են կամ դղյակները, ապա նա չարաչար սխալվում է. մարդիկ գոյութենական վտանգի առաջ են ու ուզում են հասկանալ՝ ինչ կարելի է անել՝ վերահաս աղետը կանխելու համար:
Նյութի աղբյուր՝ https://t.me/armeniainfo11/3622
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել