Բագրատ Սրբազանը հերթական հավաքն է նախաձեռնում՝ դահլիճային, որը նախատեսում են անցկացնել հունվարի 28-ին՝ Հայոց բանակի կազմավորման օրը։ Տեղի եւ ժամի մասին առայժմ հստակ տեղեկություն չկա, հայտնի է միայն, որ հրավիրվելու են ընդդիմադիր գործիչներ եւ հանրային սեկտորի ներկայացուցիչներ։

Ի դեպ, շարժման աջակից ուժերի շարքերում հերթական պանելային քննարկման անցկացումը խուլ դժգոհություն է առաջացրել, մարդիկ գործողություններ են ակնկալում, ոչ թե խոսքուզրույց։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել