«Իրական Հայաստան» ասելով Աննան նկատի է ունեցել նիկոլական հայտնի կոնցեպտը, որի հիմքում, ինչպես հայտնի է, ընկած են թուրք-ադրբեջանական տանդեմի աշխարհաքաղաքական շահերը: Նիկոլի «Իրական Հայաստանը» պետք է ինտեգրվի թյուրքական աշխահին՝ դառնալով կապող օղակ Ստամբուլն ասենք Ալմաթիին: Որպեսզի այդ կապող օղակը խնդրահարույց չլինի՝ թուրանական պրոյեկտի արևմտյան հեղինակները խնդիր են դրել՝ ամբողջությամբ վերաֆորմատավորելու Հայաստանը, դրա հասարակության հոգեկերտվածքն ու արժեհամակարգը, բթացնելու ինքնապաշտպանական բնազնդներն ու թշնամուն մատուցելու որպես բարեկամ մի դեպքում, երբ այդ թշնամին ոչ երկիմաստ կերպով, ամենօրյա ռեժիմով սպառնում է մեզ ոչնչացնել,ավելին՝ ասում են՝ նոր ցեղասպանության պլանն է դրված Թուրքիայի սեղանին:
Հիմա հարց է առաջանում՝ ի՞նչ ընդհանուր բան կարող է լինել «Իրական Հայաստանի» ու ազգային պետության միջև, եթե Նիկոլը հրահանգել է Արարատի պատկերն անգամ տաբու համարել:
Աննան իր կարճ խելքով երևի կարծում է, թե հանրոթյունն իր ու զուգընկերոջ «կտերն ուտելու է» ու իրեն ծափ տա: Միայն վերջին տխմարը կամ թրքաբարո մեկը կարող է Աննային ծափահարել՝ շատ լավ իմանալով նրա բունկերային անցյալի ինտիմ մանրամասները:
Նյութի աղբյուր՝ https://t.me/armeniainfo11/3618
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



