Ինչպես հայտնի է, Թևանյան Անդոն ամեն կերպ առաջ է մղում այն անբարո թեզը, թե ի սկզբանե Սերժ Սարգսյանն իբր պլանավորել է իշխանությունը Նիկոլին տալ դեռ 2018-ից էլ առաջ՝ ինքն իր դեմ նրա ձեռամբ հեղափոխություն կազմակերպելով: Մուրազի Բորիկը, որ անձամբ հանդես է գալիս այս կեղծ թեզի քարոզով, իր վերջին եթերներից մեկում հյուրերից մեկի միջոցով ակամա հանրայնացրել է այն թեզը, ըստ որի՝ իրականում Նիկոլի իշխանության գալը շատ իմաստներով պատահականություն է եղել: Մասնավորապես՝ Բոզոյան Երվանդն էր հայտնել այն միտքը, ըստ որի՝ իրականում Սարգսյանն ապրիորի որևիցե պլան չի ունեցել՝ Նիկոլին իշխանության բերելու, բայց հանրահավաքների մարդաշատության ու իրավիճակի անվերահսկելիության պատճառով, երբ ընդգծվել է Նիկոլի առաջնորդությունը, դրսի մոդերատորներն իրենցով են արել նրան ու Սարգսյանի կամքից անկախ հենց Նիկոլի միջոցով էլ երկրում իշխանափոխություն են իրականացրել՝ միաժամանակ Սարգսյանին չթողնելով ընտրություն:
Սա տրամագծորեն հակառակն է այն ամենի, ինչ որ Բորիկն ու Անդոն փրփրած բերանով քարոզում են ու հանրությանը մոլորության մեջ գցում: Ստացվել է, որ Բոզոյան Երվանդը մերկացրել է բորիկաանդոյական կեղծ թեզն ու արել է դա նրանց կամքին հակառակ, փաստորեն:

Սա չափազանց կարևոր խոստովանություն է, որը փաստացի ի չիք է դարձնում բորիկների քարոզչական կեղծիքն ու որոշակիորեն լույս սփռում 2018-ի իրադարձությունների վրա՝ Անդոյին բարբաջելու տեղ չթողնելով:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել