Պարզաբանելով հարցը, թե ինչու են «մարդու» հետ միասին որոշել պոդքաստի ֆորմատով «արդուկել հանրության գլուխը»՝ Հակոբյան Աննան ասել էր, թե ուզում են տալ հանրությանը հնարավորություն՝ առաջին ձեռքից տեղեկանալու ճշմարտության մասին ու չտրվել իրենց մասին հնչող մանիպուլյացիաներին:

Աննան իսկապե՞ս կարծում է, թե ինքը կամ Նիկոլն ունեն այնքան հեղինաիութուն, որ հանրությունը կարող է հավատալ պոդքաստի ընթացքում հնչող որևիցե խոսքի: Ախր 2020-ի պատերազմի «տագդիգագան» պրոպագանդան բավական է, որ պարզ դառնա, թե ում կամ ինչի հետ գործ ունի հանրությունը՝ ի դեմս Հակոբյան Աննայի: Ընդհակառակը՝ ինչ էլ որ խոսի իր պոդքաստում այս ապօրինի զույգը, պետք է հասկանալ հակառակը: Կասե՞ն, ենթադրենք, խաղաղություն են բերելու, ուրեմն՝ հաստատ բերում են պատերազմ, կասե՞ն, թե իբր կոռուպցայի դեմ են պայքարելու, ուրեմն՝ մատը մատին չեն էլ տալու և այսպես շարունակ: 2020-ին հաղթում էինք հետո պարզվեց, որ Սև լիճն էլ այլևս մերը չէ, հիմա իբր խաղաղություն է կառուցում Նիկոլը կաֆեներում, բայց շատ կարճ ժամանակ անց ողջ Հայստանը կարող է մարտադաշտի վերածվել:

Սա է սրանց դեմքը, և որևիցե պոդքաստ չի կարող այն փոխել:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել