Մնում էր Բորիկը Սերժ Սարգսյանին վատություն աներ… Բայց Բորիկն իրականում կեղծել է, քանի որ հենց վատություն անելու նպատակով էլ պառակտում է: Բայց վատություն Սերժ Սրագսյանին չի անում, այլ Նիկոլին է լավություն անում ու վատություն՝ ժողովրդին: Բորիկն իրականում իրեն ֆինանսավորողների պատվերն է կատարում, որոնք չեն հասկանում, որ իրենց այս գործելաոճով Նիկոլին լավություն անելուց բացի այլ բան չեն անում: Նրանք երևի կարծում են, թե եթե հորինածին մեղադրանքներ ներկայացնեն Սերժ Սարգսյանին, ապա իշխանության գալու իրենց շանսերը մեծանալու են, բայց չեն հասկանում, որ ընդամենը պառակտում են ու հիասթափեցնում: Ընդ որոմ՝ քննադատությունը կհամարվեր ընդունելի, եթե դրա հիմքում տրամաբանություն լիներ, այլ ոչ թե կեղծիք:
Մի հարցի պետք է Բորիկը պատասխանի՝ եթե Նիկոլը, որպես իշխանություն, Սարգսյանի պրոյեկտն էր, ինչո՞ւ էին ինքն ու իր մեծը՝ Թևանյան Անդոն, Նիկոլին աջակցում 2018-ին: Այս հարցը հնչելու է հավերժ ու հավերժ էլ անպատասխան մնալու, քանի որ այս հարցին պատապսանելու դեպքում Բորիկը վեշմեշոկը հավաքելու է ու դաշտից հեռանա՝ ստռիպված խոստովանելով, որ պարզ խաբեբա է:
Նյութի աղբյուր՝ https://t.me/armeniainfo11/3610
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել