Անդոն մանիպուլացրել է Սարգսյանի խոսքն ու ինքնադրսևորվել որպես քաղաքական աղանդավոր. աղանդներն են, չէ՞, Աստվածաշնչից վերցնում մի հատված, այն կտրում կոնտեքստից ու սկսում տանել հակաեկեղեցական քարոզ:
Ի՞նչ է նկատի ունեցել Սարգսյանը՝ ասելով, որ Թուրքիան կարող է նպաստել ղարաբաղյան խնդրի կարգավորմանը: Մեկ բան՝ Թուրքիայի ապակառուցողական քաղաքականության փոփոխությունը, որի պատճառով էր նաև, որ արցախյան խնդիրը մնում էր չկարգավորված: Թուրքիան պետք է զատեր հայ-թուրքական հարաբերությունները հայ-ադրբեջանական հարաբերություններից՝ դրանք չփոխկապակցելով, Հայաստանի հետ ուրույն օրակարգ ձևավորելով: Ասինքն՝ Սարգսյանը խոսել է Թուրքիայի կողմից սեփական ապակառուցողական քաղաքականության վերանայման անհրաժետության մասին ընդամենը:
Ինչ վերաբերում է Թուրքիա մեկնելուն, ապա այստեղ մեկնաբանելու բան էլ չկա, քանի որ Սարգսյանը պարզաբանել էր, թե որ դեպքում կմեկնի Թուրքիա. մեկնելու էր միայն այն դեպքում, եթե թուրքական պետական քաղաքականությունը դադարեր հակահայաստանյան լինել, եթե հարաբերությունները կարգավորվեին: Կա՞ այստեղ պրոթուրքականություն, թուրքերին արված կոչը՝ դադարելու լինել հակահայկականության փարոս, թրքամետությո՞ւն է:
Անդոն «փրփուրներից է կախվում». ունենալով հստակ պատվեր՝ երրորդ նախագահին փնովելու, սևացնելու՝ Անդոն իջել է Ծերեթելիի էժանագին մ****վաճառների մակարդակին, ինչը, իհարկե, ցավալի, բայց թերևս ոչ անսպասելի է. Անդոյին միշտ էլ դուր է եկել քաղաքական պո***ությամբ զբաղվելը, նա դրա միջոցով դոլար է վաստակել:
Նյութի աղբյուր՝ https://t.me/armeniainfo11/3611
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել