Starnews.am-ը գրում է․
«Խոստովանություն» հաղորդաշարի հյուրն էր դերասանուհի Ծովինար Մարտիրոսյանը։
StarNews-ը հետևեց հաղորդմանը։
Հաղորդման հարցին, թե ինչու՞ են այսօր շատ դերասաններ նկարահանվում սերիալներում ,այլ ոչ թե թատրոնում,դերասանուհին պատասխանեց.
«Իմ մասին կասեմ։ Դա իմ գործն է, իսկ ով նկարահանվի, եթե ոչ ՝ես։ Դա իմ մասնագիտությունն, իմ սֆեռան է։ Ես պետք է և՛ ֆիլմերում լինեմ, և՛ սերիալներում , և՛ թատրոնում»։
Ծովինարը խոսեց մայրիկի և հայրիկի բաժանությունից.

«Նրանք տարբեր մարդիկ են։ Երկուսն առանձին-առանձին հրաշալի մարդիկ են, միասին՝չեն հասկացել իրար։ Ես դա ընդունում եմ, հասկանում եմ։ Ես կուզեի մամաս մենակ չլիներ։ Երիտասարդ տարիքում է բաժանվել և ամբողջ հոգսը մենակ է կրել։ Հայրս հեռացավ երկրից, մենք շփվեցինք, երկար տարիներ չտեսանք միմյանց։ Հետո մի օր հանդիպեցինք ՝ 16տարի անց»։
Ամբողջական հոդվածը՝ այստեղ։



