Արձագանքելով Արմեն Աշոտյանի վերջին հոդվածին՝ որտեղ նա, մասնավորապես, անդրադարձել էր Թևանյան Անդոյի ու Բորիկի պահվածքին՝ տալով դիպուկ գնահատականներ տեղի ուենցող հակասարգսյանական քարոզչական կատավասիային, Մուրազի Բորիկը նախ՝ տրտնջացել է, թե իրեն իբր վանկարկել ու հայհոյել է հոդվածի հեղինակը, ապա՝ արդարացել, թե լավ է անում, որ օղի է քաշում. օղի կամ որևէ այլ բան արտադրելը վատ բան չէ:

Իրականում Աշոտյանը ոչ մի վիրավորական բան Բորիկի հասցեին չի ասել, այլ ընդամենը հարցեր է բարձրացրել ու արձանագրել մերկ փաստեր, որոնցից Բորիկը թերևս նեղվել է, քանի որ չի կարողացել դրանց պատասպաններ գտնել: Ի դեպ՝ Աշոտյանը,անդրադառնալով Բորիկի արտադրած օղու որակին, արձանագրել էր դրա ցածր որակն ու համային տհաճ հատկանիշները: Բորիկը թերևս հենց դրանից էլ նեղվել է. վախեցել է, որ արաղն առնող չի լինի է՛լ:

Բորիկին էլ, Անդոյին էլ, իհարկե, խլեշ հասնում է, բայց այդ խլեշը շուտով հնչելու է հենց ժողովրդի բերանով: Այն ժամանակ, երբ մարդիկ հասկանան, թե ի դեմ այս երկուսի ինչպիսի պրոյեկտի հետ գործ ունեն ու ում կողմից դաշտ նետված,բորիկն է՛լ չի կարողանալու փողոց դուրս գալ, և այդ օրը մոտ է:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել