Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը շնորհավորական ուղերձ է հղել Ժոզեֆ Աունին Լիբանանի Հանրապետության նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ: Հայտնում են նախագահի աշխատակազմից:
«Հայաստանը մեծապես կարևորում է եղբայրական Լիբանանի հետ մեր ժողովուրդների բազմադարյա բարեկամության, փոխադարձ հարգանքի և մշակութային ընդհանրությունների վրա հիմնված հարաբերությունների հետագա ամրապնդումն ու ակտիվ քաղաքական երկխոսության զարգացումը։
Վստահ եմ, որ համատեղ ջանքերով կշարունակենք ընդլայնել երկկողմ և բազմակողմ ձևաչափերով փոխգործակցությունը»,- ասվում է ուղերձում:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել