Հայտնի են շուրջ 120-ի հասնող դեղորայքներ, որոնք կարող են սեռական խնդիրներ առաջ բերել: Այժմ կներկայացնեմ այն դեղորայքային խմբերը, որոնք կարող են արական սեռական հորմոնի նվազման հանգեցնել:
Այս խմբերի դեղորայքների կամ կոնկրետ դեղերի երկարատև կիրառումը կարող է հանգեցնել տեստոստերոնի նվազման, ինչը պատճառ է հանդիսանում սեռական ցանկության նվազման և այլ սեքսուալ խանգարումների առաջացմանը:
Կետոկոնազոլ- կիրառվում է սնկային հիվանդություների բուժման համար
Ցիմետիդին- կիրառվում է խոցային հիվանդության, գաստրոէզոֆագիալ ռեֆլյուքսի բուժման համար ( ներկայումս հազվադեպ է կիրառվում )
Սպիրոնոլակտոն- նշանակվում է սիրտանոթային հիվանդությունների, զարկերակային գերճնշման ժամանակ
Որոշ անտիդեպրեսանտներ- նշանակվում են հոգեկան առողջության խնդիրների ժամանակ
Քիմիոթերապևտիկ դեղորայքներ- վնասում են սեռական գեղձերը, որոնք տեստոստերոն են արտադրում
Օփիոիդային ( նարկոտիկ) միջոցները կամ ցավազրկողները
Ստատինները- կիրառվում են խոլեստերինի իջեցման համար
Իհարկե, վերոնշյալ դեղորայքներից որոշները նշանակվում են հստակ ցուցումներով, սակայն բոլոր դեպքերում պետք է հիշել այս կողմնակի էֆեկտի մասին և հաշվի առնել հետագայում սեքսոլոգիական խնդիրների բուժման ժամանակ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել