Ծովինար Թադևոսյանին ճանաչում եմ շատ վաղուց և դա ևս մեկ երաշխիք  կամ հիմք է  եղել որպեսզի ես, հանգիստ սրտով, կարողանամ առաջարկել նրա թեկնածությունը: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը:

«Ընկերուհին շատ լայն հասկացություն է, ՀՀ-ում բոլորը բոլորին գրեթե ճանաչում են և կարծում եմ, որ անձնական վստահության դաշտը ևս կարևոր է այդպիսի պատասխանատու պաշտոնում առաջարկելու համար:

Ես Թադևոսյանի թեկնածությունն առաջարկելը գտել եմ հարմար ելնելով մի շարք հանգամանքներից՝ այդ թվում մարդու կենսագրությունից, պրոֆեսիոնալ հատկանիշներից, կամային հատկանիշներից, սոցիալական կապերից  և այլով: Եվ կարծում եմ՝ մոտ ապագայում, տիկին Թադևոսյանն, իր աշխատանքով ցույց կտա, որ իրապես  արժանի է եղել այդ նշանակմանը»,- ասել է Գալյանը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել