Մուրազի Բորիկը կիսվել է Թևանյան Անդոյի մի գրառմամբ, որտեղ, մասնավորևապես, Անդոն գրել է. «Նոր պատերազմից ու պետության կորստից խուսափելու միակ տարբերակն իշխանափոխությունն է։ Փաշինյանի հեռացումից հետո միայն հնարավոր կլինի վերադառնալ հայ–ադրբեջանական հարաբերությունների կարգավորման եռակողմ ձևաչափին՝ Հայաստան-Ադրբեջան-Ռուսաստան…»:
Բորիկը, փաստորեն, կիսում է Անդոյի այս տեսակետը, ինչը, իհարկե, անակնկալ չես համարի. թիմակիցներ են: Այստեղ հարցն այլ է՝ իսկ Բորիկը վիզ վերցնո՞ւմ է իշխանափոխություն անելու ու Նիկոլին հեռացնելու: Այս հարցը խիստ արդիական է, քանի որ ըստ տեղեկությունների՝ շուտով Թևանյան Անդոն փորձելու է Նիկոլի դեմ «սուր ճոճել» ու իր շուրջը կնետրոնացնել ընդդիմադիր նոր շարժում: Ֆորմալ առումով այդ շարժումը ծավալվելու է հանուն իշխանափոխոթյան, բայց կարող է դառնալ Նիկոլի ամրապնդմանը միտված քաղաքական ակցիա, որից շահելու է բացառապես Հակոբյան Աննան: Արդյոք Անդոն ու Բորիկը հասկանո՞ւմ են այն պատասխանատվության չափը, որի տակ փորձում են մտնել. Նիկոլին չհեռացնելու ու նրան ամրապնդելու դեպքում, ըստ Անդոյի տրամաբանության, պատերազմն անխուսափելի է լինելու, իսկ սա նշանակում է, որ Անդոն ու Բորիկը կարող են դառնալ նոր պատերազմի հրձիգները՝ տապալելով ընդդիմադիր շարժումը: Ինչքան կարողացան տրանսպորտի գների թանկացման կամ կարմիր կետագծերի դեմ պայքարել, այնքան էլ կարողանալու են Հակոբյան Աննային իշխանազրկել: Տապալվելու դեպքում Անդոն կհայտարարի, որ մեղավորը ոչ թե Բորիկն է, այլ ժողովուրդը. եթե ժողովուրդ դուրս չի գալիս, Բորիկն ի՞նչ պիտի աներ, ճղե՞ր ոռը …

Բորիկի ոռը հետո են ճղելու, երբ Նիկոլը հեռացվի, իսկ մինչ այդ քաղաքական դաշտը պետք է ձերբազատել բորիկազգիներից՝ ժողովրդին մոլորության մեջ չգցելու:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել