ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը որոշել է չեղյալ հայտարարել ուղևորությունն Իտալիա Կալիֆոռնիայում բռնկված հրդեհների պատճառով, որոնց հետևանքով զոհվել է առնվազն հինգ մարդ։ Նա նաև աղետի ռեժիմ է սահմանել նահանգում։ Այդ մասին ասված է Սպիտակ տան մամուլի քարտուղար Կարին Ժան Պիերի տարածած հայտարարության մեջ։

Լոս Անջելեսում հրդեհների ընդհանուր մակերեսը հասել է գրեթե 11 հազար հեկտարի, վկայում են Կալիֆոռնիայի հրշեջ ծառայության տվյալները։ Հրդեհը ոչնչացրել է ավելի քան հազար շինություն և հանգեցրել է առնվազն հինգ մարդու մահվան։ Շրջանում առանց լույսի է մնացել ավելի քան 175 հազար սպառող։

Տեղական իշխանությունները հրշեջների օգնություն են խնդրել հարևան շրջաններից, նաև նրանց օգնության են ուղարկել արտակարգ ծառայությունների աշխատակիցների Վաշինգտոնի, Օրեգոն և Նևադա նահանգներից: Սակայն հրդեհը հաղթահարել առայժմ չի հաջողվում։ Հրդեհների շրջանում պահպանվում է ցածր խոնավությունը, որն ուղեկցվում է քամու ուժգին պոռթկումներով։ Դրա հետևանքով, ինչպես նշում է CNN հեռուստաընկերությունը, հրդեհների թիվը հասել է վեցի։

AccuWeather խորհրդատվական ընկերության կանխատեսումներով՝ հրդեհից վնասը և տնտեսական կորուստները կկազմեն 52 միլիարդից մինչև 57 միլիարդ դոլար:Ավելի վաղ Սպիտակ տունը հաղորդել էր, որ Բայդենը հունվարի 9-12-ը այցելու է Հռոմ, որտեղ հանդիպելու է Իտալիայի վարչապետ Ջորջա Մելոնիի, ինչպես նաև Հռոմի պապի հետ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել