Լույս աշխարհ է եկել Հայկ և Տաթև Աղաջանյանների 2-րդ որդին՝ Միհրանը:

Այս մասին զույգը տեղեկացրել է ինստագրամյան էջի միջոցով: Նրանք տեսնյութ են հրապարակել, որին կից գրել են՝ «Բարի գալուստ, մեր Միհրան»:

Ավելի վաղ Tert.am Life-ի հետ զրույցում Հայկը նշել էր, որ միշտ երազել է, որ, երբ ամուսնանա ու երեխաներ ունենա, նրանց տարիքային տարբերությունը մոտ լինի: «1-ին երկուսը հաստատ, 3-րդը դեռ չգիտեմ: Նախ, միշտ զույգ եմ սիրել, բայց քանի որ զույգ չեղավ, ուզում էի, որ 2-րդ երեխան ավելի շուտ ծնվի, տարիքային տարբերությունը 1 տարի 4 ամսական է, համարյա զույգեր են»,-նշել էր նա:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել