Tert.am-ը գրում է․
Մեր խնդիրն է աղքատությունը և ծայրահեղ աղքատությունը հաղթահարել, մարդը լսում է, ասում է դիվանս բերեք պառկեմ, որ հեսա կառավարությունը մեր ծայրահեղ աղքատությունը հաղթահարելու է։ Այս մասին Կառավարության նիստի ժամանակ ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Մենք մարդուն պիտի շատ ուղիղ ասենք հարգելիս, եթե դու աշխատունակ ես, ուրեմն դու քո աղքատությունը դու ինքդ պետք է հաղթահարես քո աշխատանքով։ Եթե դու չես ուզում աշխատես, աղքատությունը քո ընտրությունն է, ոչ մեկ պարտավոր չէ գնա առավոտից իրիկուն աշխատի, որ դու քո յոթ անգամ ռեմոնտ արած դիվանի վրա պառկես ու սերիալ նայես:
2018 թվին ես տեղեկանք եմ ունեցել, որ «Բրաբուսով» մարդը նպաստ է ստացել Հայաստանի Հանրապետությունում։ Մարդը ամսական 700 հազար վարկ է փակում և «Փարոս»-ից սոցիալական նպաստ է ստանում, ինձ ասել են մարդկանց մասին չես մտածում, սա աբսուրդ է: Ավելին, մի անգամ ասել եմ, որ ես չեմ հասկանում, որ Մաշտոցի պողոտայի վրա երեք սենյականոց բնակարան ունեցող մարդը ասում է ինձ պիտի նպաստ տաք։ Երևանի հազարավոր բնակիչներ իրենց բնակարանը վարձով տվել են ուրիշի, իրենք գնացել են մի տեղ, առոք-փառոք ապրում են։ Մարդը աշխատի, կապրի, չաշխատի, դա իր ընտրությունն է։ Մարդիկ հազարավոր կիլոմետր կտրում են, գալիս են այստեղ, աշխատում են, փողի կեսը տուն են ուղարկում, այդ ո՞նց է իրենց համար այստեղ աշխատելը ձեռ է տալիս, ձեզ՝ ձեռ չի տալիս։
Ամբողջական հոդվածը՝ այստեղ։