Փասադենայի «Սահակ-Մեսրոպ» հայկական դպրոցն ամբողջությամբ այրվել է Լոս Անջելեսի շրջանի անտառային հրդեհների հետևանքով։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնել է ամերիկահայ Հովհաննես Հալաջյանը։

Համացանցում բազմաթիվ հայեր նաև արձագանքներ ու տեսանյութեր են հրապարակում տարածվող հրդեհից, տեղեկացնում իրենց` անվտանգ տարածքում լինել-չլինելու մասին։ Արագ տարածվող հրդեհը նաև հայաշատ բնակավայրերում է՝ Գլենդեյլ, Բըրբանք, Փասադենա, Սիլմար։

Լոս Անջելեսում արտակարգ դրություն է հայտարարվել անտառային հրդեհների պատճառով, որոնք ընդգրկել են քաղաքի արևմուտքում գտնվող մի քանի շրջաններ։

Ջո Բայդենը չեղարկել է իր ուղևորությունը Հռոմ և Վատիկան Կալիֆոռնիայում մոլեգնող անտառային հրդեհների պատճառով։ Այդ այցը պետք է լիներ նրա վերջին արտասահմանյան այցը ԱՄՆ նախագահի պաշտոնում:

Հրդեհները վնասել են հոլիվուդյան հայտնի մարդկանց տները, այդ թվում՝ Փերիս Հիլթոնի, Բիլլի Քրիսթալի և Մենդի Մուրի։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել