ՀՀ ՆԳՆ ոստիկանության ծառայողները տաք հետքերով հայտնաբերել են հունվարի 6-ին Երևանում քաղաքացուն վրաերթի ենթարկած և դեպքի վայրից փախուստի դիմած վարորդին։ Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը։
Հունվարի 6-ին Էրեբունի փողոցի թիվ 24 հասցեի դիմաց անհայտ մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի էր ենթարկել հետիոտն, Երևանի բնակիչ 51-ամյա Թերեզա Գրիգորյանին և նրան դեպքի վայրում թողնելով անօգնական՝ դիմել էր փախուստի։
Վրաերթի ենթարկվածը տեղափոխվել էր հիվանդանոց։
Դեպքի փաստով Երևան քաղաքի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժնում նախաձեռնվում է քրեական վարույթ ՀՀ Քր․ օր․-ի 342 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով։
Ոստիկանության ծառայողները պարզում են, որ Թ․ Գրիգորյանին վրաերթի է ենթարկել Երևանում հաշվառված 72-ամյա Դանիել Գալիմյանը, ով հունվարի 7-ին հայտնաբերվում է Երևանի Նոր Արեշ թաղամասում իր կողմից վարած «Ford» մակնիշի ավտոմեքենայով, որով էլ հենց վրաերթի է ենթարկվել Թ․ Գրիգորյանը։
Ավտոմեքենան քննիչի հանձնարարականով տեղափոխվում է ՊԾ Երևան քաղաքի գնդի պահպանվող հատուկ տարածք։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել