Անդոն, փաստորեն, Նիկոլի կենսագրությանը ծանոթ չէ ու նույնիսկ չգիտի էլ, որ Նիկոլի՝ քաղաքականության մեջ առաջին գործնական ու էական քայլերը կապված են ՀԱԿ-ի հետ՝ մի ուժ, որը երկար տարիներ առաջ ամենաարմատական ընդդիմությունն էր համարվում Հայաստանում՝ ունենալով ՀՀՇ-ական արմատներ: Է՛լ չասած Նիկոլի՝ ավելի վաղ անցյալի գործունեության մասին, որն ամբողջությամբ սպասարկել է ՀՀՇ-ական շրջանակների շահերը՝ առնվազն 1999-ից ի վեր ամեն օր ուղղված լինելով այն իշխանության դեմ, որի հիմնասյուներից էր Սերժ Սարգսյանը:
Հարց՝ ինչպե՞ս ստացվեց, որ Նիկոլի հիմնադիր հայրը դարձավ Սերժ Սարգսյանը, այլ ոչ թե ասենք մեկ այլ նախագահ:
Թևանյան Անդոն չգիտի՝ է՛լ ինչ ասի, որ կարողանա մերկ փաստերի տակից դուրս գա: Համապատասխան մարդկանց կողմից իր կենսագրության մութ ու անցանկալի էջերին հանրայնորեն արված անդրադարձը փաստի առաջ է կանգնեցրել Անդոյին, ու հիմա նա փորձում է իր մանիպուլյատիվ քարոզչական հնարքներով մոռացնել տալ իր մասին հրապարակված իրական փաստերը:
Անդոն չի հասկանում, որ այս ամենով միայն խորացնում է իր վատթար վիճակը՝ քաղաքական ինքնասպանություն գործելով
Նյութի աղբյուր՝ https://t.me/armeniainfo11/3584
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել