Թևանյան Անդոն, որ որոշել է վերջնականապես ի հայտ բերել այն, թե ով է ինքն իրականում, երրորդ նախագահին մեղադրել է աշխարհի բոլոր մեղքերի համար ու «հերոսաբար» հայտարարել, թե ինքն ի սկզբանե հակասերժական է եղել, իսկ իր այդ դիրքորշումը մշտապես արտահայտվել է «7օր.am»-ի միջոցով. «չարիքի կայսրության» դեմ Անդոն, պարզվում է, անձամբ է պայքարել ու պայքարել է, որպեսզի «այս օրը չընկնենք»:

Այսպիսով՝ Թևանյան Անդոն խոստովանում է, որ ի սկբանե եղել է 5-րդ շարասյան նվիրյալ անդամ, պայքարել է ինչ-որ «իդեալների» համար, որոնց իրագործման կուլմինացիան, փաստորեն, 2018-ի Նիկոլի խեղկատակությունը դարձավ: Ընդ որում՝ Անդոն այնքան լկտի է, որ հայտարարոմ է, թե ինքը պայքարել է սրտանց ու անձնվիրաբար, եղել է ամենաարմատականը, որպեսզի իբր երկիրն այս օրը չընկնի, և սա՝ այն դեպքում, երբ հայտնի է, թե ինչպես էր ժամանակին նույն Սերժ Սրագսյանին քծնում, ծանոթներ ու միջնորդներ մեջտեղ գցում, որ գոնե նրան մոտիկից տեսնի: Մինչդեռ հիմա ուրանալով ամեն ինչ՝ իր նոր տերերի պատվերով ստորություններ է դուրս տալիս ու փորձում «նախկինների» թեմայի օգնությամբ հանրային վարկ ձեռք բերել: Քաղաքական դաշտում, ցավոք, սրիկաների վերջին հանգրվանը նախկիններին քննադատելն է դարձել, և Անդոն, բնականաբար, չէր արող դա հաշվի չառնել՝ լինելով այդ սրիկաներից թերևս ամենալպրծունը:

Իրականում Անդոն ի սկզբանե Նիկոլի իշխանության համար է «վիզ դրել»: Ապացույցը նրա հարցազրուցներն են ու հայտարարությունները՝ 2018-ին. Անդոն չէ՞ր, որ Նիկոլին բերդից ազատելու պահանջ էր ներկայացնում, կոչ անում նախագահին օգտվել հումանիտար միջանցքից ու հրաժարվել Հայաստանն իսլամացնելու մտքից: Այսինքն՝ «7օր.am»-ը փաստացի տևական ժամանակ քարոզչական հող էր նախապատրաստում Նիկոլի իշխանության համար, մինչդեռ այսօր նույն այդ կայքի տերը ընդդիմադիրի գլխարկ է հագել ու փորձում է երևանցիներին մանիպուլացնել:

Անդոն ուղղակի փող է վերցրել ու հիմա փորձում է ինքն իրեն արդարացնել, ոչինչ ավելին…
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել