axqatnerin voxormutyun tal

Աստվածատուր անունով մի բարեպաշտ և աղոթարար կոշկակար կար, ում մասին Աստծուց մի ճգնավորի հայտնի դարձավ, որ նրա համար երկնքում տուն էր շինվում, բայց արհեստավորները շաբաթը միայն մեկ անգամ էին աշխատում: Իսկ ճգնավորը, տեղեկանալով կոշկակարի վարքի մասին, իմացավ, որ նա հանապազ վաստակում էր և իր տան պետքերը հոգալուց հետո ինչն ավել էր մնում, աղքատներին էր բաշխում ամեն շաբաթ օր: Այստեղից հայտնի է, որ առանց պատճառի չէր, որ տան շինվածքն ավելանում և կառուցվում էր շաբաթ օրը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել