
Armsport.am-ը գրում է.
Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Կարռո Անչելոտին խոսել է թիմի նախկին կիսապաշտպան Նիկո Պասի մասին, որը ամռանը լքեց մադրիդյան ակումբը։
«Նա կարող է դառնալ «Ռեալի» ապագա նախագծի մի մասը։ Մենք անընդհատ հետևում ենք նրա առաջընթացին «Կոմոյում»: Ակնհայտ է, որ նա տաղանդավոր խաղացողը է: Այժմ նրան պետք էր կանոնավոր խաղա, ուստի նա խելացի ընտրություն կատարեց»,- Անչելոտիի խոսքերն է մեջբերում ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն։
Ընթացիկ մրցաշրջանում 20-ամյա արգենտինացին մասնակցել է Իտալիայի առաջնության 16 հանդիպման, որոնցում դարձել է 2 գոլի և 4 գոլային փոխանցման հեղինակ։
Արժե նշել նաև, որ հոկտեմբերին Պասը նորամուտը կատարեց Արգենտինայի հավաքականում և գոլային փոխանցում կատարեց իր առաջին խաղում։
Նյութի աղբյուր՝ https://armsport.am/538945/
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել