ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Էմմա Պալյանի ամուսինը՝ Ալբերտ Մարտիրոսյանը, ստացել է Գյումրի համայնքի ավագանու մանդատ։ Այդ մասին նա հայտնել է Ֆեյսբուքի իր էջում։

«Սիրելի՜ գյումրեցիներ, այսօր ստացա ավագանու մանդատ, որը ծառայեցնելու եմ միայն հանուն Գյումրու և գյումրեցու»,- գրել է նա։

Գրառմանն ի արձագանք՝ Էմմա Պալյանը գրել է․ «Այո, բացառապես Գյումրու և գյումրեցու համար։ Ի գործ` ամուսնյակ»։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել