Դեկտեմբերի 26-ին Սանկտ Պետերբուրգում կայացած Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստի շրջանակում, ի թիվս այլ որոշումների, հաստատվել է նաև «Եվրասիական տնտեսական միության և երրորդ կողմի (երրորդ կողմերի) մաքսային տարանցման միասնական համակարգի մասին» համաձայնագիրը։ Այս մասին հաղորդագրություն է տարածել ՊԵԿ-ը։
Համաձայնագիրն ուղղված է միջազգային առևտրի ընթացակարգերի պարզեցմանը, ԵԱՏՄ մաքսային սահմանով և երրորդ կողմերի մաքսային սահմաններով ապրանքների փոխադրումների իրականացման համար բարենպաստ պայմանների ապահովմանն ու անդրսահմանային մատակարարումների անվտանգության ապահովման մակարդակի բարձրացմանը։ Համաձայնագիրն էական նշանակություն ունի ոչ միայն Եվրասիական տնտեսական միության տարանցիկ ներուժի իրացման, այլ նաև ՀՀ կառավարության կողմից ներկայացված «Խաղաղության խաչմերուկ» նախագծի շրջանակում։
Այն ուժի մեջ կմտնի ԵԱՏՄ անդամ-պետություններում համապատասխան ներպետական ընթացակարգերի ավարտից հետո։