Դեկտեմբերի 27-ին, ժամը 22:04-ին Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Հայրավանք գյուղի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Հայտնում են ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունից:
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Գավառ-Սևան ավտոճանապարհի 8-րդ կմ-ին «Mercedes-Benz» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Դ․ Պ․, ծնված 1985 թ.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և շրջվել։
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, փակել գազի բալոնի փականը, վարորդին և ուղևոր Գ․ Դ․-ին ( ծնված 1981 թ.) մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային։
Դ․ Պ-ն, Գ․ Դ․-ն հոսպիտալացվել, իսկ ուղևոր Ա․ Զ․-ն (ծնված  1998թ.) տեղափոխվել են բժշկական կենտրոն։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել