Արթուր Վանեցյանի կողմից երկարատև լռության խախտումը, պարզվում է, հատկապես խոցել է Բորիկի ջահել սիրտը, ավելի ճիշտ՝ նրա ներկայիս տերերի, որոնք, թևերը քշտած սկսել են Բորկիկին քսի տալ կոնկրետ ուղղությամբ՝ հաչան շան կարգավիճակում հայտնվածի բարոյական ու տղամարդկային կերպարն է՛լ ավելի աղճատելով: Է՛լ ֆեյսբուքյան ստատուս, է՛լ հատուկ հաղորդում՝ «հատուկ» հյուրի հետ, է՛լ տվայտանք, է՛լ ինչ ասես: Պարզվում է՝ Բորիկին հատկապես խոցել է Մանվել Գրիգորյանի շուրջ տարիներ առաջ ծավալված պատմությունը, որի հիմքով նա Վանեցյանին հռչակել է ամենակատարյալ նիկոլական:
Վանեցյանի կերպարի շուրջ հասարակության մեջ շատ կոնկրետ պատկերացումներ կան, ու, իհարկե, Բորիկը չէ, որ պետք է նրան հանրության համար բացահայտի, բայց տվյալ դեպքում այստեղ ոչ թե Վանեցյանի, այլ նրա դեմ պատվեր կատարող Բորկիկի հարցն է էական:
Բանն այն է, որ ժամանակին Բորիկը հենց Վանեցյանի ձեռքին էր նայում՝ սեփական «Politik»-ը պահելու հույսով: Այդ ժամանակ նա ջերմ խոսքեր էր շռայլում Նիկոլի կառավարման առաջին շրջանում ԱԱԾ տնօրեն հանդիսացած անձի հասցեին՝ խաղալով իսկական ոռմտնոցի: Հետո Վանեցյանը սկսեց է՛լ փող չտալ Բորիկին, ինչն էլ իր հերթին ստիպեց վերջինիս նոր տերեր որոնել: Գտավ ու սկսեց նրանց մոտ հաչան շուն աշխատել՝ փողի դիմաց ամեն ինչի գնալով, իրական ընդդիմությանը թիրախավորելով, սևացնելով և այլն:
Հիմա հերթը, ըստ երևույթին, Վանեցյանինն է. Բորիկի տերերը հստակ քաղաքական վտանգ են զգացել նրանից ու իրենց շնիկին քսի են տվել համապատասխան ուղղությամբ՝ շատ լավ իմանալով, թե որքան մեծ հաճույքով է Բորիկը կծում այն ձեռքը, որն իրեն մի ժամանակ կեր է տվել:
Մեկը, ով անբռնազբոս կերպով կարողանում է վաճառվել, չի կարող հանրային կարծիք ձևավորողի պատվավոր դերում լինել՝ անկախ նարնից, թե ինչ է քարոզում, ում է փիառում կամ սևացնում:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել