Քաղաքականության մեջ վերադառնում են կրոնական խորհրդանիշները։ Թրամպը, Էրդողանը, Նաթանյահուն, անգամ Մակարոնն, այդ խորհրդանիշներն օգտագործում են իրենց քաղաքական ու աշխարհաքաղաքական նպատակների համար։ Էրդողանը գնում է Դամասկոս, որտեղից, ըստ իսլամական ավանդույթի, գալու է Դաջալը Հակաքրիստոսը, Թրամպը հենվում է ավատերանական համայնքների վրա, որոնք հավատում են, որ Երուսաղեմում Երրորդ Տաճարի կառուցումից հետո սկսվելու է Ահեղ Դատաստանն, ու դա Աստծո կամքն է, Մակրոնը կրոնական սիմվոլիզմներով ելույթ է ունենում Փարիզի Աստվածամոր Տաճարի բացման արարողության ժամանակ, ինչը պետք է համարել Օլիմպիադայի բացման արարողության միստիկ ուղերձների շարունակությունը։
Հ.Գ. Հետաքրքիր կլիներ, եթե պարզվի որ Դաջալն արդեն վաղուց Հայաստանում է, մեկ աչքանի չի, ինչպես նկարագրվում է իսլամական ավանդույթներում, խղճուկ է ու հարբեցող, բայց որոշել է Հայաստանից սկսել աշխարհի վերաֆորմատավորումը։
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/stepan.danielyan/posts/pfbid02VFxhydf8RTSKVc5iUNP9gnnU6K9XRHwyE4kKpcwQfegqRoSbH5qwHcUSYS1xqktbl
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել