Operativ.am-ը գրում է.

Կենդանի մարդկանց զույգ թվով ծաղիկներ չնվիրելու սովորույթը հատուկ է ոչ բոլոր երկրներին: Օրինակ Եվրոպայում, ԱՄՆ-ում և արևելյան մի շարք երկրներում մարդիկ հավատում են, որ զույգ թվով ծաղիկները երջանկություն են բերում:

Մենք ևս ողջերին նվիրում ենք կենտ թվով ծաղիկներ: Գոյություն ունի այս ավանդույթի առաջացման մի քանի վարկկած.

Հեթանոսական հավատալիքները մեկնաբանում են հաշվելի թվերը որպես մահվան և չարության խորհրդանշաններ:Դժբախտությունը մենակ չի գալիս հենց այստեղից էլ հիմք է դրվել այդ սովորույթին:


Մի շարք մշակույթներում զույգ թվերը կապում էին ավարտի, այս դեպքում կյանքի ճանապարհի ավարտի հետ: Կենտ թվերը 13-ից բացի, հակառակը, երջանկության, հաջողության նշան էին: Անհաշվելի թվերն անկայուն են, ուստի խորհրդանշում են կյանք, շարժ, իսկ հաշվելիները հանգստի ու խաղաղության խորհրդանիշ են:


Իսրաելում, օրինակ, նիրում են զույգ թվով ծաղիկներ, իսկ թաղումներին ծաղիկ առհասարակ չեն տանում:

Վրաստանում համարում են, որ ընտանեկան արժեքների հետ կապված ցանկացած բան հաջողություն է բերում: Այդ իսկ պատճառով 2 ծաղիկը (որպես սիրահար զույգ) լավ համադրություն է, իսկ գերեզմաններ տանում են կենտ թվով ծաղիկներ, «որպեսզի հանգուցյալը չտանի իր զույգին իր ետևից»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել