Հասկանալով, որ իր գործած մեծագույն ոճիրը շարունակում է վճռորոշ մնալ սեփական վերարտադրության հարցում՝ Նիկոլը կրկնել է իր գեբելսյան սուտը՝ պնդելով, թե 1994-ից ի վեր Հայաստանը բանակցել է բացառապես մեկ հարցի շուրջ՝ ԼՂ-ի՝ Ադրբեջանի կազմ վերադարձի, իսկ այլ բովանդակության մասին խոսույթները Հայաստանի Հանրապետությունում ներդրվել են՝ բացառապես ներքաղաքական խնդիրներ լուծելու համար:
Նորմալ մարդու մոտ հարց է ծագում՝ եթե Նիկոլը լկտիաբար չի ստում ապա ինչո՞ւ էր Իլհամը խոստովանում, որ իրեն փակ դռների հետևում ստիպում են ճանաչել Արցախը: Բանակցություններն ընթացել են հակառակի՝ Արցախը դե ֆակտո Հայաստան դարձնելու ու դա դե յուրե արձանագրելու շուրջ: Հենց բանակցային այդ օրակարգն էր պատճառը, որ Բաքուն հրաժարվեց ասենք Կազանի փաստաթուղթը ստորագրել կամ ամեն ինչ անել, որ Հայաստանում իշխանություն փոխվի:
Ցավոք, թուրքերը հասան իրենց նպատակին, և շինծու պատերազմի միջոցով Արցախը կլանեցին: Պատերազմն էլ Նիկոլը բերեց, որ, ինչպես Նազարյան Լենան էր խոստովանել, իրենց դավաճան չասեն, մինչդեռ հետո պետք է ԱԺ-ում խոստովաներ, որ կարող էր և առանց պատերազմ եղած-չեղածը հանձնել:

Բայց ամենաէականն այն է, որ Նիկոլը ցայսօր հասկանում է, որ իրեն չի հաջողվել հանրությանը համոզել, այլապես կրկին ու կրկին չէր անդրադառնա այս ծեծված թեմային:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել