Նիկոլը շարունակում է հանրության ուշադրությունն անիմաստ թեմաներով շեղել՝ սպասելով էրդողանի ներխուժմանը. հիմա էլ ազգային խնդիր է դարձրել սրճարաններում ծխող պաշտոնյաների հարցը՝ խնդրելով «սիրելի քաղաքացիներին» սրճարանում ծխող պաշտոնյա տեսնելիս անմիջապես դառնալ «գործ տվող». պետք է նկարեն ու նկարն իրեն ուղարկեն:
Օրեր առաջ էլ, ինչպես հայտնի, է ծորակից հոսող ջուրը խնայելու մասին էր մի գրառում արել՝ դրան էքզիստենցիալ նշանակություն հարողրդելով:
Այս ամենը գուցե ոմանց կարող է նույնիսկ զվարճալի թվալ, բայց իրականում պետք է վախենալ, քանի որ գործ ունենք լավ ծրագրավորված ու դրսից կառավարվող մանիպուլյացիոն հնարքների հետ, որոնց նպատակը հանրության զգոնությունը բթացնելն է, իսկ եթե, այնուամենայնիվ, Նիկոլն իսկապես կարծում է, թե նման տեմպերով ու ձևերով նախապատրաստվում է ընտրությունների, ապա շատ շուտով ստիպված է լինելու արձանագրել սեփական ֆիասկոն. մարդկանց դարդը ծխող-չծխող նախարարները չեն, այլ՝ երկրի վիճակը, վաղվա օրը, սոցիալական բազմաթիվ խնդիրները, որոնց տակ հասարակ մարդը շարունակում է անվերջ ճռռալ ու ցավով արձանագրել, թե ինչպես են երեկվա լակոտներն այսօր դարձել միլիոնատերեր:
Քանի որ օրհասական խնդիրների լուծումը Նիկոլը չունի, մարդկանց ախմախ բաներով է զբաղեցնում ու փորձում օրակարգային դարձնել այնպիսի թեմաներ, որոնք նորմալ երկրներում առնվազը վարչապետի մակադկաով չեն էլ քննարկվում:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել