Պարզվում է՝ Թևանյան Անդոն Գյումրին Նյու Վասյուկի դարձնելու լուրջ ցանկություն ու գաղափարներ ունի. հիմա էլ թողած երևանյան խնդիրները՝ կպել է Գյումրիից ու երկար-բարակ քարոզել, թե կան բոլոր հնարավորությունները՝ «հայրաքաղաքը» տնտեսապես գերզարգացած կենտրոնի վերածելու ու անելու այնպես, որ այն այլևս երբեք աղետի հետ չասոցացվի:
Իհարկե, Գյումրիի մասին շատ-շատերն են կենացային ոճով շատ բաներ ասել, զարգացման հեռանկարներ մատնանշել, խոստումներ տվել, և այս առումով Անդոն բնավ բացառություն չէ, բայց հարցն աստեղ այն է, թե ինչ նպատակ է նա սրանով հետապնդել:
Անդոն ուզում է առիթն օգտագործել ու համապետական մասշտաբի գործչի վերածվել. տրանսպորտի գների թանկացումն ու կարմիր կետագծերի խնդիրը նրա համար ընդամենը պատրվակ են՝ կոնկրետ Երևանում ինքնափիառվելու, իսկ ահա Գումրիի հարցում խոսելու թեմա միշտ էլ կգտնվի՝ հաշվի առելով այն փաստը, որ Շիրակն է Հայաստանի ամենաաղքատ մարզը: Այսօր Գյումրին է, վաղը կլինի Վանաձորը, հետո գուցե Անդոն հասնի Ենոքավան…
Մի բան հստակ է՝ Անդոյին շատ կոնկրետ ուժեր շատ ուժեղ բրդում են՝ նրան նոր դեմք դարձնելու ու նրա միջոցով ազդեցություն ձեք բերելու: Թե ովքեր են դրանք, դաշտին քաջածանոթ մարդկանց համար, իհարկե, գաղտնիք չէ, բայց կարևորը թերևս դա էլ չէ, այլ՝ այն, որ այդ բրդողները, «ստավկա» անելով Անդոյի ու առավել ևս Բորիկի նմանների վրա, ցույց են տալիս իրենց ունայնությունը՝ հուսալով, թե կարող են այս մեթոդով գալ իշխանության կամ գոնե դաշտում ինչ-որ կերպ արմտավորվել ու չփոշիանալ:

Արձանագրենք՝ արդեն փոշիացել են. չփոշիանային, Անդոյի հույսին չէին մնա:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել