ՉԺՀ-ի պաշտպանության նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Չժան Սյաոգանը հայտարարել է, որ ԱՄՆ-ի ռազմական ստրատեգիան գնալով ավելի հարձակողական է դառնում, ինչը տանում է առճակատման:
Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստին»՝ նշելով, որ Չժան Սյաոգանը այս մասին հայտարարել է դեկտեմբերի 21-ին՝ մեկնաբանելով ավելի վաղ Պենտագոնի ներկայացրած զեկույցը Չինաստանի ռազմական զարգացման մասին:
Ըստ աղբյուրի՝ ավելի վաղ ԱՄՆ պաշտպանության նախարարությունը ԱՄՆ Կոնգրեսի համար պատրաստված զեկույցում նշել էր, որ Չինաստանը 2024 թվականի կեսերին ունեցել է ավելի քան 600 միջուկային մարտագլխիկներ, իսկ 2030 թվականին դրանց թիվը կգերազանցի հազարը:
Պենտագոնի տվյալներով ՝ Չինաստանն ակտիվորեն մեծացնում է իր միջուկային ուժերը ՝ ԱՄՆ-ի և այլ երկրների հետ ռազմավարական մրցակցության ուժեղացման ֆոնին: Դրա հետ մեկտեղ զեկույցում ընդգծվում է, որ ԱՄՆ-ը մտադիր է Չինաստանի հետ կապի բաց ուղիներ պահպանել, որպեսզի երկու երկրների միջև մրցակցությունը չվերաճի ռազմական հակամարտության: