Շուրջ 1 տարի տևած լռությունս խախտեմ ու ասեմ, որ մեր մասին ստերն ու կեղծիքները չեն դադարում անգամ երբ մենք տևական ժամանակ լռում ենք: Հիմա էդ ա, մարդիկ իրենց քաղաքական իմպոտեցիան փորձում են այդ կերպ քողարկել, բայց դե մեկ-մեկ սթափեցնող ապտակ պետք է:
Օրինակ՝ Օրագիր.նյուզը հրապարակում է արել, ըստ որի՝ Արթուր Դանիելյանը կառավարությունից (!) 2 միլիոն դոլարի (!!) անտոկոս (!!!) վարկ է ստացել, ինչը ծայրից ծայր կեղծ է և ստահոդ: Մենք որոշել ենք զրպարտության համար դատական հայց ներկայացնել դատարան: Դեռ քննարկում ենք, թե բացի հրապարակային հերքումից Օրագիր.նյուզից էլ ինչ պահանջենք՝ էդ անտոկոս 2 միլիոն դոլար վարկը՞, թե՞ օրինակ՝ 2 միլիոն դրամ:
Հ.Գ. Դանիելյանը չի գրում սա, այլ ես, որովհետև նախ ինքը էս հարթակից չի օգտվում, հետո էլ հակընդդեմ հայցի հավես չկա, նա որ սկսում ա խոսել սենց պահերի, անախորժ բաներ ա ասում, Ալենին հարցրեք, ինքը լավ պատմում ա:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել