Նիկոլը փորձել է բացատրություն տալ այն հարցին, թե ինչպես է Հակոբյան Աննան ռեկետի ենթարկում փողատերերին՝ խնդրելով կնոջն անձամբ պարզաբանել իրավիճակը: Եվ ահա Աննան բացատրել է ու բացահայտել, որ իր հիմնադրամին նվիրաբերված հսկայական միջոցները բացառապես նվիրաբերողների ազատ կամարտահայտման արդյունք են. հեռախոսի տեսախցիկի առաջ կեղծավորաբար ժպտացող Աննան ընդամենը նամակ է գրում հարյուրավոր ընկերությունների ու դրանում ներկայացնում իր ծրագրերը: Եթե հավանում են, օգնում են, չեն հավանում, առաջարկը մերժում են ու հանգիստ ապրում: Մեկնաբանելով սեփական կնոջ պատմած հեքիաթը՝ Նիկոլը վերջոմ եզրակացրել է, որ ոչ մի պարտադրանք էլ չկա, և ամեն բան տեղի է ունենում ազատ կամարտահայտման արդյունքում:
Սրանք մարդկանց իսկապես ձեռ են առնում… Միայն Աղազարյան Հովիկի կամ Ասլանյան Հակոբի հետ տեղի ունեցողը բավարար է՝ արձանագրելու, թե ինչ արժեք ունի Աննայի նամակը, և թե իրականում ինչ կարող է լինել հասցեատերերի հետ, եթե համառեն ու կտրականապես մերժեն Աննայի բյուջեն լցնել: Մի նամակ էլ Նիկոլը չէ՞ գրեց Հովիկին, ինչից հետո Հովիկի կյանքը նմանվեց դժոխքի. բացի այն, որ Հովիկին աքսորել են իրենց կուսակցությունից, հալածում են նաև նրա հարազատներին՝ աշխատանքից հեռացնելով ու խնդիրներ ստեղծելով: Ա՛յ որպեսզի Աղազարյան Հովիկի օրը չընկնեն, բիզնեսմենները ստիպված հագուրդ են տալիս Հակոբյան Աննայի ախորժակին՝ շառից փորձանքից հեռու մնալով:

Ինչքան շատ Աննայի հետ Նիկոլը «լայվեր» անի՝ ստիպելով Աննային ժպտալ անտեղի, այնքան ավելի արագ է նրա վարկանիշը հավասարվելու զրոյի:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել