Tert.am-ը գրում է․
Հայաստանում ընթացող Սլապ գործընթացների, դրանց դեմ արդյունավետ պայքարի, միջազգային կազմակերպությունների արձագանքների և այլ հարցերի շուրջ Tert.am-ը զրուցել է «Համայնքային համախմբման և աջակցության կենտրոն» ՀԿ նախագահ, բնապահպան Օլեգ Դուլգարյանի հետ:
- Պարո՛ն Դուլգարյան, ի՞նչ է Սլապ գործընթացը և երբվանի՞ց է այն ՀՀ-ում ավելի վառ սկսել դրսևորվել:
- Սլապ գործընթացները, դրանք, երբ բնապահպաններին և ակտիվիստներին, ԶԼՄ-ներին, դատի են տալիս իրենց արտահայտած մտքերի համար: Սլապ գործընթացները Հայաստանում սկսվել են 2018 թվականից, երբ բնապահպաններին Ամուլսարի դեպքերից հետո սկսեցին դատի տալ: Այսինքն, պրակտիկան Հայաստանում այդ ժամանակ է սկսել:
- Ինչպիսի՞ միջազգային արձագանք կա, քանի որ նման հարցերի նկատմամբ միջազգային կազմակերպություներն ուշադիր են:
- Միջազգային իրավապաշտպան կազմակերպությունները, իմանալով, որ Հայաստանում Սլապ գործընթացներ են ընթանում, տարածել են մի շարք հայտարարություններ:
Օրինակ՝ «Կոալիցիան մարդու իրավունքների» կամ «Իրավապաշտպանները շարժման մեջ», «Երկիր մոլորակի բարեկամները» և նմանատիպ այլ միջազգային ակտիվիստական ցանցեր կան, որոնք հայտարարություն են տարածել, որ այն երևույթները, որոնք տեղի են ունենում այս տեսքով Հայաստանում, իրենք շատ մտահոգիչ են և նաև հարիր չեն ժողովրդավարական հասարակություններին: Կազմակերպություններ են եղել, որոնք դիմել են Հայաստանում նաև տարբեր երկրների առաքելություններին, ինչպես նաև պատկան մարմիններին՝ զգուշացնելով, որ այսպիսի պրոցեսներ են տեղի ունենում Հայաստանում:
Համաշխարհային պրակտիկայում Սլապ գործընթացները տարբեր կերպ են արտահայտվում: Այսպես ասած՝ ավելի քիչ ժողովրդավար երկրներում քաղաքացիական հայցեր են ներկայացվում, իսկ ավելի շատ ոչ ժողովրդավարական երկրներում ընդհուպ քրեական հետապնդումների է գործը հասնում: Օրինակ՝ Վրաստանում ժամանակին շատ ակտիվ է եղել այն, որ ԶԼՄ-ների, առանձին լրագրողների դեմ են հայցեր ներկայացրել քաղաքական գործիչները, Հայաստանում դա դրսևորվում է այլ կերպ, կազմակերպությունների կողմից, չնայած՝ այս դեպքերն էլ արդեն կան: 2018 թվականից սկսած, մոտ 30 այդպիսի գործեր կան, երբ տարբեր ակտիվիստների, գործիչների, իրավապաշտպանների և վերջին տարիներին նաև ԶԼՄ-ների նկատմամբ հայցեր են ներկայացվում արտահայտած մտքերի ու հրապարակումների համար:
Պետք է հիշեցնեմ, որ 2022 թվականի վերջին դեռևս Սլապ գործընթացի մեջ գտնվող, այսինքն, մի դեպքով ավարտված և տուգանք վճարած Թեհմինե Ենոքյանի դեմ երկրորդ հայցը ներկայացվեց, այդ անգամ արդեն «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատն» էր հայց ներկայացրել նրա նկատմամբ: Սա, իհարկե, վատ պրակտիկա է:
Ամբողջական հոդվածը՝ այստեղ։