Արցախցիների հետ հանդիպմանը, որը չի դադարում հնարավոր բոլոր միջոցներով անդադար գովազդել, Թևանյան Անդոն պատմել է, թե ինչպես է 2019-ին հասկացել, որ Նիկոլի վարած քաղաքականության պատճառով կարող ենք եղած-չեղածը կորցնել. Արցախում լեկցիա կարդալու նպատակով այնտեղ մեկնող Թևանյան Անդոյի սիրտը չէր ընդունում, բայց ուղեղը հասկանում էր, որ իրականացվող գիծը բերելու է ամենաողբերգական զարգացումների:

Նման սրտաճմլիկ, պաթետիկ հայտարարություններ անելիս Անդոն հոգու խորքում իրեն մեղավոր չի՞ զգում, չի՞ հասկանում, որ Արցախը կորսվեց նաև ու գուցե նախևառաջ իր նմանների պատճառով. 2018-ին Անդոյի սիրտն ամբողջությամբ Նիկոլի ոտքերի տակ էր, իսկ ուղեղը՝ անջատված, նրան գերել էր Աննայի ամուսնու թրաշը՝ ստիպելով ազգին սպառնալ իսլամացմամբ այն դեպքում, եթե նախագահ Սարգսյանը չհեռանա:

Մի՞թե Անդոն, որ իրեն ներկայացնում է նախևառաջ որպես ինտելեկտուալ, չէր հասցրել վայելել Նիկոլի «Երկրի հակառակ կողմը» ու հասկանալ, որ նման բովանդակության գիրք գրող մարդը չի կարող ազգի գլխին օրհնանք դառնալ:

Բայց 2018-ին Անդոն իր հաշվարկներն ուներ ու հակված չէր զոռ տալ ուղեղին հատկապես մի դեպքում, երբ սիրտը Հակոբյան Աննայի փեշի տակ էր գտնվում, իսկ Սյամոն էլ՝ ճաղերի հետևում…

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել