ՀՀ ԱԳ նախարարն Արարատ Միրզոյանն իր աջակցությունն է հայտնել աղետից տուժած Ֆրանսիայի քաղաքացիներին:
«Խորապես վշտացած եմ Մայոտում Շիդո ցիկլոնի պատճառած ավերածություններից, որը հանգեցրել է բազմաթիվ զոհերի և զգալի վնասների: Ես հայտնում եմ Հայաստանի համերաշխությունը Ֆրանսիային և բնական աղետից տուժածներին»,- գրել է Միրզոյանն X-ի իր էջում։
Պաշտոնական տվյալներով՝ աղետից զոհված է համարվում 21 մարդ, սակայն տեղական իշխանությունները վստահ են, որ զոհերի թիվը կհասնի հազարի։ 1500 մարդ է վիրավորվել, 200-ի վիճակը ծանր է։ Մայոտի բնակչության գրեթե 70%-ը լրջորեն տուժել է, ամբողջ թաղամասեր վերածվել են փլատակների:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել