Այսօր՝ դեկտեմբերի 15-ին, խոշոր հրդեհ է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 11։00-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արշակունյաց պողոտայի թիվ 67 հասցեում գտնվող «Expocore» հյուրանոցային համալիրում և «Skoda» սերվիզում հրդեհ է բռնկվել։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ժամանել Երևանի թիվ 1, 2, 3, 4, 6, 8 հրշեջ-փրկարարական ջոկատներից 1-ական մարտական հաշվարկ։ 

Ժամանել է  նաև թիվ 8 հրշեջ-փրկարարական ջոկատի ավտոսանդուղքը։

Օպերատիվորեն ժամանել են նաև հատուկ փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի հերթապահ խումբը, հերթապահ հոգեբանը և ԲԱՎ հերթապահ խումբը։

Կրակն ու ծուխը տեսանելի են  մի քանի 100 մետրից։ 

Օպերատիվորեն ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 3-րդ գումարտակի 3-րդ վաշտի պարեկները՝ գնդի հրամանատար Անդրանիկ Իսախանյանի, գումարտակի հրամանատար Արմեն Գասպարյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Արտակ Սիրադեղյանի գլխավորությամբ։

Տեղում հայտարարվել է հրդեհի բարդության «Թիվ 2» կանչ։ 

Հրշեջները, պարեկներն ու քաղաքացիները մի քանի ավտոմեքենաներ են տարհանել։ 

Ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Շենգավիթի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Արթուր Մկրտչյանի, բաժնի պետի տեղակալ Արծրուն Միքայելյանի գլխավորությամբ։

Ոստիկանությունն ու պարեկային ծառայությունը պարզում են՝ արդյոք հրդեհի հետևանքով տուժած քաղաքացի կամ քաղաքացիներ կան, թե ոչ։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել