Հայաստանի ծանրամարտի տղամարդկանց հավաքականի անդամ, 109 կգ քաշային Գարիկ Կարապետայնը Բահրեյում ընթացող աշխարհի առաջնության պոկում վարժության արդյունքներով փոքր արծաթե մեդալ նվաճեց՝ առաջին մոտեցմամբ գլխավերևում պահելով 183 կգ կշռող ծանրաձողը:
Կարապետյանը երկրորդ մոտեցմամբ չկարողացավ բարձրացնել 188 կգ կշռող ծանրաձողը, իսկ երրորդ մոտեցման ժամանակ ցավեցրեց ուսն ու ընկավ մրցահարթակին: Բժիշկների օգնությունը ստանալուց հետո Կարապետյանն ինքնուրույն լքեց հարթակը:
Առջևում հրում վարժությունն է:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել