Իսպանական Mango խանութների ցանցի 71-ամյա հիմնադիր Իսակ Անդիկը մահացել է Կատալոնիայի Մոնսերատ վանք տանող ճանապարհին լեռների կիրճում բարձրությունից վայր ընկնելուց, հայտնում է El Pais-ը՝ հղում անելով աղբյուրներին։

Անդիկի մահվան մասին հայտնել է հենց ընկերությունը՝ չհստակեցնելով, թե ինչ հանգամանքներում է տեղի ունեցել պատահարը։

«Իսակը օրինակ էր բոլորիս համար։ Նա իր կյանքը նվիրեց Mango-ին՝ թողնելով անջնջելի հետք իր ռազմավարական տեսլականով, ոգեշնչող առաջնորդությամբ և անսասան նվիրվածությամբ այն արժեքներին, որոնք ինքն է սերմանել մեր ընկերությունում: Նրա մահը հսկայական դատարկություն է թողնում, բայց մենք բոլորս ինչ-որ կերպ նրա ժառանգությունն ենք և նրա ձեռքբերումների վկայությունը», - ասվում է ընկերության հայտարարության մեջ:

Ինչպես նշում է El Pais-ը, Անդիկը հետաքրքրված էր սարերով ու արշավներով ու օրն անցկացրել է ընտանիքի հետ։ Նա ընկել է ավելի քան 100 մետր բարձրությունից եւ չի հաջողվել փրկել կյանքը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել