1in.am-ը գրում է.

Սեպտեմբերի 21-ին Տոկիոյի «Հոթել Օկուրա» հյուրանոցի սրահում Ճապոնիայում ՀՀ դեսպանությունը կազմակերպել էր պաշտոնական ընդունելություն` նվիրված Հայաստանի Հանրապետության անկախության 22-րդ տարեդարձին:

Հայաստանի անկախության տոնը շնորհավորելու էին եկել 180-ից ավելի հյուրեր՝ Ճապոնիայի խորհրդարանի, նախարարությունների, այլ պետական կառույցների, գործակալությունների բարձրաստիճան պաշտոնյաներ, դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարներ, Ճապոնիա - Հայաստան ընկերակցության, ճապոնա-հայկական բարեկամության միության անդամներ, գործարարներ, համալսարանների ղեկավարներ, արվեստագետներ, լրագրողներ:

ՀՀ ԱԳՆ մամլո գրասենյակից «Առաջին լրատվական»-ին հայտնում են, որ միջոցառումը մեկնարկել էՀայաստանի և Ճապոնիայի հիմներով՝ ճապոնացի ճանաչված սոպրանոյի կատարմամբ, որից հետո ներկաներին ողջույնի խոսք ուղղեց դեսպան Հրանտ Պողոսյանը: Նա մասնավորապես նշել է, որ հայ ժողովուրդն իր աշխատանքով ու նվիրվածությամբ մշտապես հաստատակամ է զարգացնել իր երկիրն ու ավելացնել Հայաստանի բարեկամների թիվն աշխարհի բոլոր մայրցամաքներում և ընդգծել , որ Հայաստանն ու Ճապոնիան իրենց գործընկերությունն ու բարեկամությունը խորացնելու համար արդեն իսկ ակտիվ և հագեցած օրակարգ ունեն:

Այնուհետև Հայաստանի ղեկավարությանը և հայ ժողովրդին շնորհավորական ուղերձ է հղել Ճապոնիայի խորհրդարանի անդամ Կազույուկի Համադան: Նա նշել է, որ ճապոնացիների համար Հայաստանը դեռևս վաղուց հետաքրքիր ու գրավիչ երկիր է եղել՝ իր պատմությամբ, հարուստ մշակույթով և ավանդույթներով, և այժմ ուրախալի է, որ Հայաստանն ու Ճապոնիան միմյանց առավել լավ են ճանաչում, և թե զբոսաշրջիկների հոսքը Հայաստան, թե ճապոնացի գործարարների ու մշակույթի գործիչների հետաքրքրությունը Հայաստանի նկատմամբ տարեցտարի մեծանում է:

Ընդունելությանը զուգահեռ ցուցադրվել է «Armenia - The Land of Noah» խորագրով տեսաֆիլմը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել