Հայտարարելով, որ իր համար շատ ավելի կարևոր է խոսել Գյումրիում տեղի ունեցածի, քան Ասլանյան Հակոբի շուրջ ծավալվող պրոցեսների մասին՝ Հակոբյան Աննայի ախպեր «Ասկյար Հրաչիկը» Նիկոլի բեմադրած փրայմերիզը հռչակել է որպես Հայաստանում տեղի ունեցած աննախադեպ մի բան. իբր «ժողովրդավարության բաստիոնում» ևս մեկ քայլ է արվել համապատասխան ուղղությամբ: Միաժամանակ Հրաչիկը, մեկնաբանելով փաստը, որ ժողովրդի բարեհաճությանն է արժանացել ոչ թե ՔՊ-ականը, այլ երբեմնի ԼՀԿ-ականը, ինչը նշանակում է ՔՊ-ի վարկանիշի անկում, հայտարարել է, որ իրականում հաղթել է ՔՊ-ի համակիրը՝ ակնարկելով, որ Մինասյան Սարիկը չէր հաղթի, եթե ՔՊ-ի համակիր չլիներ:
Հրաչիկը չի ցանկացել արձանագրել փաստը, որ ՔՊ-ն Գյումրիում չունի վարկանիշ՝ հասկանալով, որ եթե խոստովանի դա, ապա Նիկոլի լեգիտիմությանը ևս մեկ հարված հասցրած կլինի:
Ակնհայտ է, որ Սարիկին շատ շուտով կարող են «դավանափոխ» անել՝ ստիպելով ՔՊ մտնել: Կարող են մտածել, որ եթե որոշակի վարկանիշ ունեցող Սարիկը դառնա ՔՊ-ական, դրանից ՔՊ-ի վարկանիշը կարող է աճել: Բայց հակառակն է տեղի ունենալու՝ Սարիկի ռեյտինգն է զրոյանալու:

Ինչ վերաբերում է Ասլանյան Հակոբի խնդրին, որը Հրաչիկը փորձել է շրջանցել, ապա հասկանալի է, թե ինչու է նա խուսանավել. ասելիք չունի, չի կարող ակնհայտ բաները քողարկել լեզվական ճամարտակություններով ու ՔՊ-ում տիրող բռնատիրական կարգերը ժողովրդավար հռչակել:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել