Առաջին մասը կարող եք կարդալ այստեղ

5. Փարիզի Աստվածամոր տաճար


Այս ցուցակի յուրաքանչյուր մայր տաճարում բազմաթիվ իրադարձություններ են տեղի ունեցել, սակայն դրանցից ոչ մեկն այնքան դժվարությունների չի բախվել, որքան Փարիզի Աստվածամոր տաճարը: Ֆրանսիայի հեղափոխությունից հետո մայր տաճարը պղծվել է, և այնտեղի գանձերը գողացվել են:  Հեղափոխականները սկզբում օգտագործում էին այն իբրև ժողովատեղի իրենց նոր պետական կրոնների համար, իսկ դրանից հետո իբրև պահեստ: Հետագայում այն վերականգնվեց, սակայն կրկին ավիրվեց Երկրորդ համաշխարհային պատերազմի ընթացքում` Փարիզի պաշարման ժամանակ:  Այնուամենայնիվ, այն կանգուն է և վերանորոգումից հետո նախկին տեսքին է բերվել:  

 

4. Տոլեդոյի` Սուրբ Մարիամի մայր տաճար

Catedral Primada Santa María de Toledo-ն երբեմն կոչվում է նաև «Մագնում Օպուս»: Այն գոթական ոճով կառուցված բավականին տպավորիչ եկեղեցի է: Մայր տաճարը կառուցվել է 267 տարի առաջ:  Երկար ժամանակ տարածված էր այն տեսակետը, որ տաճարի առաջին աշխղեկը Պետրուս Պետրին է: Այս մասին վկայում է նրա շիրմաքարին արված գրությունը. «Պետրուս Պետրի. վախճանվել է 1291 թվականին: Նա Տոլեդոյի մայր տաճարի կառուցողն է: Քանի որ նա կառուցել է այս հիանալի շինությունը, նա չի հարուցի Աստծո ցասումը»: Հետագայում առաջ քաշվեց այն տեսությունը, որ Պետրիից առաջ եկեղեցու կառուցմամբ  մի այլ վարպետ է զբաղվել, ուստի Պետրիին վերագրվել է ավելի շատ վաստակ, քան նա իրականում ունի:

 

3. Ալբիի մայր տաճար

Ալբիի մայր տաճարի կառուցման համար պահանջվեց 200 տարի: Այս մայր տաճարը աշխարհի ամենամեծ աղյուսե տաճարն է: Այն կառուցվել է Աստծո և եկեղեցու հզորությունը խռովությունների ժամանակ խորհրդանշելու համար: Քաղաքում վեր է ծառանում տաճարի 78 մետր բարձրությամբ զանգակատունը, որը կառռուցվել է դեռևս 1942 թվականին: Եկեղեցու ինտերիերը կառուցված է գոթական ոճով: Առաստաղը ոսկեզօծ է, և դրա վրա մանրանկարներ են արված:  Տաճարը կարող է ոչ միայն հզորության, այլև նրբագեղության խորհրդանիշ համարվել:  

 

2. Միլանի մայր տաճար

Միլանի մայր տաճարը աշխարհի հինգերորդ ամենամեծ մայր տաճարն է: Տաճարի ներսում երեք խորան կա: Այս տաճարի շինարարական աշխատանքներն ավարտին հասցնելու համար պահանջվեց 600 տարի. շինարարությունն սկսել է 1386 թվականին և ավարտվել 1965-ին: Թերևս հենց այս հանգամանքով է պայմանավորված տաճարում իշխող ճարտարապետական տարբեր ոճերի համադրությոունը: Այս համադրությունը լրացուցիչ հմայք է հաղորդում կառույցին, սակայն միաժամանակ խրտնեցնում է պուրիստներին: Օրինակ` բրիտանացի արվեստաբան Ջոն Ռասկինը տաճարի մասին խոսելիս ասել է. «Ճարտարապետական լուծումներն ասես գողացված լինեն տարբեր ոճերից, և բոլոր ոճերն էլ ներկայացված են աղավաղված կերպով»: Այնուամենայնիվ, Միլանի մայր տաճարը բավականին տպավորիչ կառույց է: Անպայման արժե այցելել այնտեղ:  

 

1. Ծովի Սուրբ Աստվածամոր տաճար, Սեվիլիա


Այս մայր տաճարը ևս վիթխարի պերճաշուք շինություն է: Տաճարի ներսում տեղադրված փառահեղ խորանը ասես ծառանա դեպի երկինք: Այս մայր տաճարը կառուցվեց 1402 թվականին և այդ ժամանակից ի վեր այն ծառայել է ոչ միայն իբրև աղոթատեղի, այլև իբրև քաղաքի հարստության խորհրդանիշ: 

Եկեղեցին հիմնողները հավանաբար ասել են. «Եկեք կերտենք այնպիսի գեղեցիկ ու վիթխարի եկեղեցի, որ այն տեսնողները կարծեն, թե մենք ցնորված ենք»: Հիրավի, եկեղեցին խելացնորության աստիճանի մեծ ու գեղեցիկ է, ուստի նրանց առաքելությունը հաջողությամբ կատարվել է: Այն մեծությամբ երրորդ եկեղեցին է ողջ աշխարհում և ամենամեծ գոթական մայր տաճարը: Տաճարի ներսում կա 80 շքեզ աղոթարան: Զանգակատունը 104.5464 մետր բարձրություն ունի և հայտնի է Գիրալդա անունով: Տաճարի ինտերիերն ամբողջովին ոսկեզօծ է և շլացնում է իր շքեղությամբ: 

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել