Երկրորդ մասը կարող եք կարդալ այստեղ
Քրիստոնայների շրջանում կա երկու տարածված տեսակետ: Ըստ առաջին տեսակետի` կարևորը ինքնին հավատքն ու աստվածպաշտությունն է: Այս տեսակետի ջատագովները գտնում են, որ էական չէ, թե որտեղից ես աղոթում առ Աստված, պարզապես պետք անկեղծորեն հավատաս ու ջերմագին երկրպագես Աստծուն: Ըստ մյուս տեսակետի` եկեղեցու շենքը ևս հավատքի մասն է կազմում: Անկախ նրանից, թե դուք որ տեսակետի կողմնակիցն եք, այս հոդվածում ներկայացված տաճարները հաստատ կհետաքրքրեն ձեզ, քանզի դրանք աչքի են ընկնում ճարտարապետական հիանալի լուծումներով ու շքեղությամբ:
10. Սուրբ Հովհաննես Լատերանի բազիլիկա, Հռոմ

Հակառակ տարածված տեսակետի` Հռոմի Սուրբ Պետրոսի բազիլիկան մայր տաճար չէ: Մայր տաճար համարվելու համար տաճարը պետք է եպիսկոպոսի նստավայրը լինի և ոչ թե ուղղակի մեծ եկեղեցի: Սուրբ Պետրոսի տաճարը արքեպիսկոպոսի նստավայր չէ, ուստի չի կարող մայր տաճար համարվել: Իսկ ահա Arcibasilica Papale di San Giovanni in Laterano-ն (կամ Սուրբ Հովհաննես Լատերանի բազիլիկան) ընդարձակ ու հոյակերտ մայր տաճար է: Եկեղեցում կախված Հիսուս Քրիստոսի նկարի ներքևում ծառանում են վիթխարի ոսկե սյուներ: Շինության շուրջ կանգնեցված արձանները պատկերում են հայտնի սրբերին: Այստեղ են գտնվում նաև Սուրբ աստիճանները: Սրանք մարմարյա աստիճաններ են, որոնք ըստ տարածված տեսակետի` այստեղ են հասել Պոնտացի Պիղատոսի դատարանից: Եթե այս տեսակետը ճիշտ է, ապա այս աստիճաններով բարձրացել է հենց ինքը Քրիստոսը::
9. Սուրբ Ստեփանոսի մայր տաճար, Վիեննա

Այս առանձնահատուկ տեսք ունեցող մայր տաճարը գտնվում է Ավստրիայի Վիեննա քաղաքում: Այս մայր տաճարն առանձնանում է իր վիթխարի մոզայիկ տանիքով, որը կառուցված է 230,000 կղմինդրերից: Տանիքի մոզայիկ պատկերներից են երկգլխանի արծիվը և Վիեննայի ու Ավստրիայի զինանշանը:
Տաճարի ներսի շքեղությունն աչք է շոյում: Այնտեղ կա 18 խորան: Տաճարում փակցված է Մարիամ Աստվածածնի սրբապատկերը, որը բերվել է Հունգարիայից մի զարմանալի դեպքից հետո: Որոշ մարդկանց վկայությամբ սրբապատկերում պատկերված Մարիամ Աստվածածնի աչքերից իրական արցունքներ են հոսել: Դրանից հետո որոշվել է սրբապատկերը Հունգարիայից տեղափոխել Վիեննա` Սուրբ Ստեփանոսի մայր տաճար, որտեղ սրբապատկերից այլևս արցունքներ չեն հոսել: Ավստրիացիների պնդմամբ` այս սրբապատկերը նրանց հաջողություն է բերել և սրբապատկերը Սուրբ Ստեփանոսի տաճար բերելուց հետո իրեննք ստացել են բազում աղոթքներիպատասխանը: Եթե ուզում եք իսկական հրաշքի ականատեսը դառնալ, ապա այցելեք այս տաճար:
8. Պուեբլայի մայր տաճար

Դրսից կարող է թվալ, թե Մեքսիկայի Պուեբլա քաղաքում տեղակայված այս մայր տաճարը հասարակ եկեղեցի է` կառուցված մուգ մոխրագույն քարերով: Սակայն բավական է ներս մտնել ու առաջին տպավորությունը ամբողջովին կփոխվի: Ներսում ծառանում են բարձր կամարներ: Տաճարում կա 14 գեղեցիկ խորան, հայտնի սրբերի և իսպանացի արքաների արձաններ, որոնք բոլորն էլ պատկանում են Հափսբուրգների տոհմին, ովքեր էլ Վիեննայի եկեղեցու տանիքին դրվագել են արծվի պատկերը: Այս մայր տաճարի շուրջ ժամանակին մի առասպել է հյուսվել. Եկեղեցու երկու աշտարակներից մեկում զանգ չկա: Ասում են, որ եթե երբևէ զանգ տեղադրվի այնտեղ, աշտարակը կփլուզվի:
7. Վասիլի Երանելու մայր տաճարը, Մոսկվա

Մի այլ եկեղեցի, որ նույնպես առանձնանում է իր յուրահատուկ տեսքով: Վասիլի Երանելու տաճարի աշտարակները հայտնի են ողջ աշխարհով մեկ: Իվան Ահեղն է կարգադրել կառուցել այն: Ասում են, որ շինարարության ավարտից հետո Իվան Ահեղը հրամայել է հանել ճարտարապետի աչքերը, որպեսզի նա այլևս երբեք չկարողանա ուրիշի համար այդքան հոյակերտ շինություն նախագծել: Այնուամենայնիվ կուրությունը չխանգարեց ճարտարապետ Պոստնիկ Յակովլևին մի շարք այլ շինություններ նախագծել:
Խորհրդային Միության իշխանության օրոք կեղեցու շենքը առգրավվեց Ռուսաստանի ուղղափառ համայնքից: Ներկայումս էլ այն կառավարության սեփականությունն է հանդիսանում և գործում է իբրև թանգարան: Այն ճարտարապետական յուրատեսակ շինություն է: Բարեբախտաբար եկեղեցու` Ստալինի կողմից ծրագրված ավիրումը այդպես էլ տեղի չունեցավ, և զբոսաշրջիկներն այսօր կարող են հիանալ նրա երփներանգ աշտարակներով:
6. Բրագայի մայր տաճար

Պորտուգալիայի Բրագա քաղաքում գտնվող այս տաճարը ևս առանձնապես տպավորիչ չէ դրսից, սակայն տաճարի ներսի հատվածը բավականին տեսարժան է: Տաճարի խորանը կարմիր ու ոսկեգույն երանգների է: Ներս մտնելուն պես անմիջապես նշմարվում է վառվող անթիվ-անհամար մոմերի շլացուցիչ լույսը: Տաճարում հինգ աղոթարան կա, պատին փակցված է Մարիամ Աստվածածնի հայտնի սրբապատկերը: Բրագայի մայր տաճարը Պորտուգալիայի ամենահայտնի տաճարներից է:
Շարունակելի...



