1in.am-ը գրում է.

Մեծ Բրիտանիայի հատուկ ծառայությունները մտավախություն ունեն, որ թագավորությունում կարող են իրականացվել Քենիայի մայրաքաղաք Նայրոբիում տեղի ունեցածին նման ահաբեկչություններ: Այս կապակցությամբ ստուգումներ են սկսվել Մեծ Բրիտանիայի այն բոլոր քաղաքացիների նկատմամբ, որոնք երբևէ համակրել են «Ալ-Շաբաբ» խմբավորման գրոհայիններին:

Ինչպես նշում է BBC-ն, MI-5 հակահետախուզությունը հետևում է բոլոր այն բրիտանացիներին, որոնք երբևէ համակրանքով են արտահայտվել «Ալ-Շաբաբ» կազմակերպության մասին: Հատուկ ծառայությունների ուշադրությունն արդեն գրավել են մի քանի երիտասարդ անձանց գործերը, որոնք նախապատրաստություն են անցել Սոմալիում գրոհայինների բազաներում, և որոնք մտադիր են եղել մեկնել այնտեղ:

MI-5-ի աշխատակիցները նման ստուգումներ են սկսել այն բանից հետո, երբ Twitter-ում հաղորդագրություն է հայտնվել, որում «Ալ-Շաբաբի» գրոհայինները գովասանքի խոսքեր են ուղղել բրիտանուհի Սամանթա Լյութուեյթին, որը հայտնի է «սպիտակ այրի» անունով:

«Սամանթա Լյութուեյթը խիզախ կին է: Մենք երջանիկ ենք, որ նա մեր շարքերում է»,- նշվում է հաղորդագրության մեջ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել