Դեկտեմբերի 8-ին գողության դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, Ժամը 00։05-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Մալաթիայի բաժին է զանգահարել Երևանի բնակիչ 63-ամյա Ն․ Հ․-ն և հայտնել, որ դեկտեմբերի 7-ի ժամը 18։00-ից մինչև ժամը 23։50-ն ընկած ժամանակահատվածում, տեխնիկական միջոցների գործադրմամբ բացել են իր բնակարանի մուտքի դռան փականը, մուտք գործել ներս և տանից գողացել 120 վրացական լարի, 4 հազար եվրո և մուտքի դռան ներսի կողմում գտնվող էլ. դիտանցքի մոնիտորը՝ պատճառելով 1 մլն 748 հազար դրամի վնաս:

Դեպքի փաստով ոստիկանության Մալաթիայի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի քննչական բաժին։

Նախնական տեղեկություններով՝ Ն․ Հ․-ն աշխատում է Բրյուսովի անվան համալսարանում՝ որպես դասախոս։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել