Դեկտեմբերի 13-ից և 16-ից «Ռոսսելխոզնադզորը» արգելք է սահմանում Չիլիից, Թուրքիայից, Հունգարիայից և Ֆրանսիայից չորս ընկերությունների համար Ռուսաստան արևածաղկի և եգիպտացորենի սերմերի մատակարարման վրա` կապված այնտեղ կարանտինային օբյեկտների հայտնաբերման հետ։ Այս մասին հայտնում է գերատեսչությունը։

«Միջոցառումները ձեռնարկվել են Ռուսաստանի և ԵԱՏՄ անդամ երկրների համար կարանտինային օբյեկտների հայտնաբերման հետ կապված, այն է՝ արևածաղկի ֆոմոպսիս, եգիպտացորենի տերևի բծավորություն և շագանակագույն-մարմարե փայտոջիլ»,- ասվում է «Ռոսսելխոզնադզորի» հայտարարության մեջ։

Չիլիի ընկերության համար ներմուծումը կարգելվի դեկտեմբերի 13-ից, իսկ Ֆրանսիայի, Հունգարիայի և Թուրքիայի ընկերությունների համար՝ դեկտեմբերի 16-ից։

Սահմանափակումները մտցվել են բույսերի պաշտպանության և կարանտինի միջազգային կոնվենցիայի և «Բույսերի կարանտինի մասին» օրենքի դրույթների հիման վրա, պարզաբանել են գերատեսչությունից։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել