Ամերիկյան երգչուհի, դերասանուհի Սելենա Գոմեսը և սիրելին՝ երաժշտական պրոդյուսեր Բեննի Բլանկոն, մեկուկես տարվա հարաբերություններից հետո նշանադրվել են, հայտնում է Daily Mail-ը:

32-ամյա Գոմեսը լուրը հայտնել է Instagram-ում՝ 422 մլն հետևորդներին ցույց տալով մեծ ադամանդով մատանին:

«Հավերժությունը հիմա է սկսվում»,- լուսանկարներին կից գրել է նա:

36-ամյա Բլանկոն մեկնաբանությունների բաժնում Գոմեսին իր «կինն» է անվանել:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել