Aysor.am-ը գրում է.

Օհայո համալսարանի գիտնականները եզրակացրել են, որ 50 տարեկանից հետո գիրանալը օգնում է գուշակել կյանքի տևողությունը: Նրանց կատարած հետազոտությունից պարզ է դարձել, որ կանոնավոր քաշը օգնում է պահպանել կյանքը: Հետազոտության մեջ ընդգրկվել է 50 տարեկանից բարձր տասը հազար մարդ:

1992-2009թթ.-ի ընթացքում փորձագետները գնահատել են նրանց մարմնի զանգվածի ցուցանիշը: Հետազոտությունը ցույց է տվել, որ այդ ընթացքում ամենացածր մահացության ցուցանիշը եղել է այն անձանց շարքում, ում քաշը կայուն է մնացել: Համեմատ վատ ցուցանիշ է եղել այն մարդկանց մոտ, ովքեր 50 տարեկանից հետո գիրացել են՝ հետագայում քաշն ամփոփոխ պահելով:

Վտանգավոր իրավիճակում են հայտնվել այն մարդիկ, ովքեր շարունակել են գիրանալ: Հետազոտության հեղինակները կարծում են, որ քաշի պահպանումը երկարտև կյանքի նախադրյալներից է:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել